ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացված Հայաստանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն անընդունելի են, եւ ընդդիմությունը հետեւողական կլինի օրինական ճանապարհով դրանց բողոքարկման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, երեկ Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Նա կրկին նշել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է զանգվածային խպախտումներով եւ կեղծիքներով: Միեւնույն ժամանակ Ս. Դեմիճյանը հրաժարվել է մեկնաբանել ընդդիմության հետագա քայլերը` միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորության մասին, քանի որ «անհրաժեշտ է սպասել Սահմանադրական դատարանի պատասխանին»: ՀԺԿ առաջնորդը հաստատել է Հայաստանի խորհրդարանական ընտրությւոններին մասնակցելու կուսակցության հաստատակամությունը, իսկ «թե ինչ չափակարգով` դա պարզ կլինի մոտ ժամանակներս»: