AM
9 Օգոստոս 2012 - 10:13 AMT

Վաղը կբացվեն «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերը

Օգոստոսի 10-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում խմբերգային արվեստի օրերին մասնակցելու են «Սպենդիարյան» (Սիրիա, Հալեպ), «Արարատ» (Իրան, Թեհրան), «Կոմիտաս» (Իրան,Սպահան), «Արաքս» (Եգիպտոս, Կահիրե), «Դվին» (Էստոնիա, Տարտու), «Լույս» (ՌԴ, Օմսկ), «Նորահրաշ» (ՌԴ, Մոսկվա), «Վերածնունդ» (ՌԴ, Մոսկվա), «Օվսաննա» (ՌԴ, Մոսկվա), «Ներսես Շնորհալի» (Վրաստան, Թբիլիսի) երգչախմբերը, Հայաստանից` Մայր Տաճարի երգչախումբը, «Շողակաթ», «Կանթեղ», «Արարատ», «Ծաղկազարդ», «Զորական», «Երևանի ձայներ» երգչախմբերը:

Համերգի ընթացքում կհնչեն ՀՀ հիմնը, «Կիլիկիա», «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ» և այլ ստեղծագործություններ, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: