AM
10 Օգոստոս 2012 - 06:07 AMT

Հայ ծերունու մասին պատմող «Ռաֆայել քեռիս» կատակերգության պրեմիերան կկայանա սեպտեմբերի 21-ին

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ կինոթատրոններում տեղի կունենա Մարկ Ֆուսքոյի «Ռաֆայել քեռիս» ֆիլմի պրեմիերան: Այն ցուցադրվելու է Ֆրեզնոյում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլուր:

Ինչպես PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ից հայտնում է Վահե Շահինյանը, այն առաջին հոլիվուդյան ֆիլմն է, որի գլխավոր հերոսը հայ է, և այն գեղեցիկ երկխոսություն է ամերիկյան և հայկական մշակույթների միջև:

Քեռի Ռաֆայելին մարմնավորել է հայազգի դերասան Վահիկ Փիրհամզեյը, իսկ մնացած կերպարներին` ամերիկացի դերասանները: Փիրհամզեյը, որը բազմաթիվ անգամ բեմ է բարձրացել քեռու կերպարով, նշում է, որ պատմությունը պտտվում է ամերիկացի ընտանիքի շուրջ, որը լուրջ ճգնաժամի մեջ է: Իրավիճակը փրկելու համար նրանք մեկ շաբաթով իրենց տանը հյուրընկալում են ազգությամբ հայ Ռաֆայել քեռուն:

Ֆիլմի աշխատակազմի կարծիքով այն մինչև վերջ լարված է պահելու հանդիսատեսին: