Հայաստանում նոր Քրեական Օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ որեւէ խնդիրների առաջացումը «գործնականում բացառվում» է: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ ՀՀ նոր Քրեական օրենսգիրքով, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից, մասնավորապես, նախատեսվում է մահապատժի վերացումը հանրապետությունում:






