Հանրաճանաչ ֆրանսահայ երգիչ Մարտին Յորգանսը Հայատանում աշխատում է նոր ձայնասկավառակի ձայնագրության վրա: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց երգիչը, որն այս օրերին Հայաստանում տվեց իր 126-րդ համերգը:
Յորգանսի խոսքով ձայնագրությունները կավարտվեն 6-7 ամիս հետո: Այժմ նա «Աստղիկներ» մանկական համույթի հետ ձայնագրում է «Հայաստան` փոքրիկների ապագա» երգը:
Երգիչը խոստովանեց, որ կցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում, սակայն կարծում է, որ ավելի ճիշտ է տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել Հայաստանում, որպեսզի երկրպագուները նրանից չհոգնեն: Յորգանսը, որն անընդհատ ստեղծագործում է, նշեց, որ Հայաստանում իրեն ճանաչում են «ճկույթիկ» և «Այբ, բեն, գիմ» երգով, և միշտ դա են ցանկանում լսել:
Ինչ վերաբերում է այսօրվա հայկական էստրադային, երգիչը նշեց, որ կան լավ ձայներ, սակայն նրանք շատ են ընդօրինակում արևմտյան մեղեդիները: Նա ցանկացավ, որ այդ երգիչները կատարեն ցանկացած լեզվով, բայց ստեղծեն իրենց ուրույն ոճը:






