AM
10 August 2012 - 12:51 AMT

Անվանի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը նկարահանվում է Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

Անվանի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը նկարահանվում է ռուսահայ ռեժիսոր Սարիկ Ադրեասյանի կինոնկարում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գեղեցիկ սեռի կուռքն այս անգամ կխաղա ինքն իրեն «Շնորհավոր ամանոր, մայրիկներ» ֆիլմում, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերին Մոսկվայում:

Այդ նովելի սյուժեի համաձայն, հերոսուհուն Փարիզ է բերում նրա որդին (Պավել Վոլյա): Այդ ուղևորության անակնկալը դառնում է մայրաքաղաքի սրճարաններից մեկում սիրելի դերասանի հետ հանդիպումը «Ես անպայման ներկա կլինեմ պրեմիերային: Շատ եմ սպասում ռուս հանդիսատեսի հետ այդ հանդիպմանը»,- ասել է Դելոնը: