AM
11 Օգոստոս 2012 - 13:09 AMT

Երկրաշարժի էպիկենտրոնը պարսկական Ահար քաղաքն է. Կան փլուզումներ

Ըստ արդեն թարմացված տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանում: Էպիկենտրոնը պարսկական Ահար քաղաքն է: Այս մասին հայտնում են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայությունից:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9 բալ: Կան փլուզումներ: Հայաստանում առավելագույն ուժգնությունը եղել է 4 բալ: