AM
13 August 2012 - 11:15 AMT

Մահացել է «Կինգ-կոնգ», «Օտարը» և «Այլմոլորակային» ֆիլմերի համար հատուկ էֆեկտների հեղինակը

Հատուկ էֆեկտների ստեղծող Կառլո Ռոմբալդին ուրբաթ օրը մահացել է 86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է հատուկ էֆեկտներ ավելի քան 30 ֆիլմերի համար: Ամենահայտնի կինոնկարները, որոնց վրա աշխատել է իտալացի վարպետը, դարձել են «Կինգ-կոնգը», Ռիդլի Սքոթի «Օտարը» և Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը»: Իտալացի վարպետ Կառլո Ռամբալդիի աշխատանքներն արժանացել են բազմաթիվ պատվավոր պարգևների, այդ թվում` Ամերիկյան կինոակադեմիայի մի քանի մրցանակների: