Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրն օգոստոսի 16-ին առաջին անգամ համերգով հանդես կգա Ախալցխայում` Ռաբաթ վերականգնված ամրոցի բացման ընթացքում, «Նովոստի Գրուզիային» հաղորդել է Eastern Promotion ընկերության ղեկավար Կախա Կանդելակին:
Eastern Promotion ընկերությունը Շառլ Ազնավուրի համերգի կազմակերպիչն է:
«Շառլ Ազնավուրն առաջին անգամ համերգով հանդես կգա մեր երկրում: Համերգը կբացի երիտասարդ վրացի ջազային երգիչ Բեկա Գոչիաշվիլին տեղի ժամանակով 20:00-ին: Նրա ելույթը կտևի 45 րոպե, որից հետո կսկսվի Ազնավուրի համերգը»,- նշել է Կանդելակին:
Շանսոնյեն Վրաստան կժամանի 22 հոգուց կազմված երաժշտական խմբով և պայմանագրի համաձայն ելույթ կունենա մեկուկես ժամվա ընթացքում Շառլ Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է: