The Dandy հնագույն բրիտանական կոմիքսը, որը հրատարակվում է 75 տարի, տպաքանակի անկման պատճառով կանգնել է փակման վտանգի առաջ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
DC Thomson հրատարակչության ներկայացուցիչը նշել է, որ կոմիքսի թղթային տարբերակի ճակատագրի մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել: Նա հասկացնել է տվել, որ կոմիքսը կշարունակի լույս տեսնել ինտերնետում:
The Dandy-ն, ամենից առաջ, հայտնի է իր Հուսահատ Դեն կերպարով, ով աշխարհի ամենաուժեղ մարդն է և կարող է մեկ ձեռքով կով բարձրացնել: 2011-ին The Dandy-ի համարը տպագրվել է 8 հազար տպաքանակով, իսկ 1950-80 թթ.` 2 միլիոն:
2012-ի հոկտեմբերին Լոնդոնի Մուլտիպլիկացիայի թանգարանը կբացի ցուցահանդես` նվիրված The Dandy-ի 75-ամյակին: