Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է ընդունել «Armartcinema» հիմնադրամի ստեղծման մասին: Հիմնադրամի հիմնադիրներն են Հայաստանի քաղաքացի, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, Ուկրաինայի քաղաքացի, կինոռեժիսոր Ռոման Բալայանը և Հայաստանի կառավարությունն ի դեմս մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների: «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար կնշանակվի «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտին Ադոյանը:
Այդ նպատակով Հայաստանի կառավարությունն իր պահեստային ֆոնդից կհատկացնի 1 մլն դրամ (շուրջ 2340 դոլար):
«Armartcinema»-ի նպատակը կդառնա ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆի զարգացման աջակցությունը, կրթական համակարգում ռեժիսուրայի բարձրագույն դասընթացների ստեղծումը: Հիմնադրամը պետք է տարածի և գովազդի ժամանակակից հայկական կինոն համաշխարհային կինոշուկայում: