ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է վերջին ժամանակներն ադրբեջանական մամուլում հայտնվող տեղեկատվությունն իբր հայկական կողմի դիվերսիոն գործողությունների և դիպուկահարների կրակոցների արդյունքում զինվորների կորուստների մասին: «Դրանք կարող են լինել կորուստներ անկազմակերպվածության պատճառով, սակայն, իմանալով ադրբեջանական կողմին, բացառված չէ, որ դրանք կարող են լինել ավելի հին կորուստներ, որոնց միասին հիմա է հաղորդվում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:






