AM
17 August 2012 - 13:26 AMT

Ինդիանայի թանգարանի պահեստում 50 տարի անց Պիկասոյի աշխատանք է հայտնաբերվել

Պարզվել է, որ ԱՄՆ Ինդիանա նահանգի Էվանսվիլ թանգարանի պահեստում մոտ 50 տարի Պաբլո Պիկասոյի աշխատանք է պահվել: Այդ մասին հաղորդում է The Associated Press-ը: Կուբիզմի նշանավոր վարպետի այդ ապակե աշխատանքը, որը կոչվում է «Կարմիր գլխարկով նստած կինը», թանգարանին է նվիրաբերվել 1963 թվականին:

Թանգարանի պաշտոնական ներկայացուցիչները հայտնում են, որ ապակե գործը գրանցված է եղել որպես Պիկասոյի կտավից ներշնչված աշխատանք և վերագրվել ոմն Գեմոքսին (Gemmaux): Այդ անունը «gemmail»-ի հոգնակին է, որը ստեղծագործության համար կիրառված ապակու տեսակ է:

Էվանսվիլ թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սթիվ Քրոնը նշել է, որ թանգարանը պատրաստվում է վաճառել աշխատանքը, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան կարժենա իսպանացի վարպետի նորահայտ ստեղծագործությունը: