AM
18 August 2012 - 11:52 AMT

Թոմ Հենքսը կդառնա Քենեդու սպանության մասին ֆիլմի պրոդյուսերը

Հռչակավոր դերասան Թոմ Հենքսը կդառնա ԱՄՆ 35-ամյա նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին ֆիլմի պրոդյուսերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդում է Digital Spy հրատարակությունը:

Ֆիլմը կկոչվի Parkland` ի պատիվ Parkland Memorial Hospital-ի, ուր Քենեդին տեղափոխվել է մահափորձից հետո և որտեղ նա մահացել է:

Parkland-ում կցուցադրվեն Քենեդու մահվան օրվա իրադարձությունները մի քանի հերոսների աչքերով` ՀԴԲ գործակալի, թղթակցի, երիտասարդ բժշկի, Ժակլին Քենեդու և այլոց:

Ֆիլմի ռեժիսորը կդառնա սցենարիստ Պիտեր Լանդեսմանը: