AM
18 August 2012 - 11:18 AMT

Ուկրաինայի Լվովյան շրջանի նահանգապետը պարգևատրվել է պատվոգրով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար

Լվովի շրջանային պետական վարչակազմի նախագահ Միխայիլ Կոստյուկին Ուկրաինայի հայերի միության համաժողովի ժամանակ պարգևատրել են պատվոգրով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար:

Հայ-ուկրաինական հարաբերություններում զգալի ավանդի համար պատվոգիրը Միխայիլ Կոստյուկին հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Օգոստոսի 17-ին Լվովում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի համաժողովը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, նիստին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը, շրջանային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ուկրաինում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և այլ պատվավոր հյուրեր:

Ինչպես հայտնել է համաժողովի մասնակիցներին Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը, առաջիկայում ՈՒՀՄ-ն պլանավորում է հայազգի տարբեր պատգամավորների հրավիրել ընդհանուր ժողովի, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբման հարցերը: