Շաբաթ օրը` օգոստոսի 18-ին, Վիբորգում ավարտվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 20-րդ փառատոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում կինոփառատոնի հաղթող են դարձել երկու կինոնկարներ` Գեորգի Փարաջանովի «Բոլորը գնացին» և Միխայիլ Բրաշինսկու «Շոպինգ տուրը»:
Ոչ խաղարկային կինո անվանակարգում լավագույն աշխատանք է ճանաչվել Իրինա Վասիլևայի «Կինոն ավարտվեց» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել Աշոտ Ջազոյանի և Արման Երիցյանի «Ռուսաստան: Պոզիտիվ» ֆիլմը:
Անիմացիոն ֆիլմերի շարքում լավագույնն է ճանաչվել Ալեքսեյ Տուրկուսի «Ալեհեր ձիավորը»: