AM
25 July 2003 - 18:28 AMT

ՄՈԼԴՈՎԱՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Քիշինեւը կասկածում է ՎՈՒՈՒԱՄ-ի` Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեկիստանը,Ադրբեջանը, Մոլդովան միավորող կազմակերպության արդյունավետության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ -ՏԱՍՍ» գործակալությունը, նախօրեին լրագրողներին հաղորդել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Դուդէուն: Մասնավորապես, նրա խոսքերով` «հարցը վերաբերում է Մոլդովային ՎՈւՈւԱՄ-ի որոշ նախագծերին մասնակից չդարձնելուն, օրինակ` նավթի մատակարարման ոլորտում»: Նրա խոսքերով` Մոդովան արդեն վաղուց «նկատում է, որ այդ կազմակերպությունում ինչ-որ բան այն չէ»: Մասնավորապես, ՎՈւՈւԱՄ-ը կրկնում է ԱՊՀ շրջանակներում արդեն իրականացվող գործողությունները, նշել է Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը: