AM
21 Օգոստոս 2012 - 05:57 AMT

«Հայկական ժամանակ». «Փուչիկների» գործով առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին

Թերթը գրում է, որ «փուչիկների» գործով դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Այս գործով միակ մեղադրյալը 54-ամյա Սերոբ Բոզոյանն է, որի մասին ավելի վաղ հայտնել ենք, որ նա երևանյան փողոցներից մեկի մայթեզրին նստած` հասարակ փուչիկներ է փչում ու վաճառում: Ըստ մեղադրանքի, այս տարվա մայիսի 4-ին Երեւանի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետեւանքով նույն օրը 228 մարդու անզգուշությամբ պատճառվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Թեև նշվում է 228 տուժողների մասին, նույն էջում գրված է, թե տուժողները 64-ն են: Ինչով է դա պայմանավորված, հայտնի չէ: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է դատախազությունը պնդելու այն անհեթեթ վարկածը, թե Բոզոյանը միայնակ փչել եւ իրացրել է 7 հազար փուչիկ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: