AM
21 August 2012 - 06:37 AMT

Ծրագրվում է նկարահանել «Անզսպելիների» կանանց տարբերակը

1984 Private Defense Contractors ընկերությունը մտադիր է նկարահանել «Անզսպելիները» ֆիլմի կանանց տարբերակը, որի գլխավոր դերակատարներն են լինելու դերասանուհիներ, որոնք հայտնի են տարբեր մարտաֆիլմերով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդում է Variety-ն:

Միևնույն ժամանակ որոշ աղբյուրներ հաղորդում են, որ նախագծի հավանական թեկնածուներն են Սիգուրնի Ուիվերը և Լինդա Հեմիլթոնը:

Նախագծի նախաձեռնողները հետաքրքրված են նաև Ումա Թուրմանի, Միլա Յովովիչի, Ջինա Կարանոյի և Միշել Ռոդրիգեսի հետ համագործակցությամբ: