AM
21 August 2012 - 06:55 AMT

Նիդերլանդներում հայտնաբերվել է նկար, որը ենթադրաբար պատկանում է Ռեմբրանդտ վան Ռեյնի վրձնին

Նիդերլանդներում մասնավոր կոլեկցիոներներից մեկը մասնագետներին է փոխանցել մի կտավ, որը ենթադրաբար պատկանում է հայտնի հոլանդացի բնանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի վրձնին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այն նկարչի կնոջ Սասկիա Էյլենբրյուխի դիմանկարն է, որը նկարվել է Ռեմբրանդտի կամ նրա աշակերտ, դիմանկարիչ Հովերտ Ֆլինկի կողմից: