Վաղը ժ. 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա հավաք-խորհրդակցություն, որին հրավիրված են ավելի քան 100 սիրիահայեր: Կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձևակերպումների հետ:
Հանդիպմանը կմասնակցեն նաեւ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող համապատասխան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները:






