Փորձագետները հաստատել են, որ Նիդերլանդներում հայտնաբերված նկարը չի պատկանում Ռեմբրանդտ վան Ռեյնի վրձնին: Այն մասին, որ ավելի վաղ հայտնաբերված նկարը կարող է պատկանել հայտնի բկարչի վրձնին, երկուշաբթի հայտարարել էր Ֆրիսլանդիայի մշակութային ժառանգության հիմնադրամը: Ենթադրվում էր, որ կտավի վրա կարող է նկարված լինել նկարչի կինը` Սակիա Էյլենբրուխը:
Ըստ փորձագետ Բեյլի վերլուծությունների նկարը կարող է պատկանել նկարչի աշակերտի վրձնին: «Կան մանրուքներ, որոնք թույլ են տալիս տեսնել, որ Ռեմբրանդտը այլ կերպ կաներ»,-նշել է ռեստավրատոր Մարտին Բեյլը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: