Ստավրոպոլի շրջանի մայրաքաղաքում օգոստոսի 22-ին անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել քաղաքի գլխավոր շուկայում` վիրավորելով ժամանած մի քանի առևտրականների. տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է:
Life News-ի տվյալներով, հրաձգությունն իրականացվել բանջարեղենի վաճառքի բաժնում: Սկզբում վիրավորանքներ են հնչել, ապա այդ ամենը վերածվել է ծեծկռտուքի: Ապա չարագործները հանել են զենքերը և անկանոն կրակ բացել:
«Կրակել են հայերի, տաջիկների, ադրբեջանցիների վրա, որոնք զբաղվում են բանջարեղենի վաճառքով»,-պատմել է «Յուժնի» շուկայի վարչակազմի աղբյուրը:
Ըստ օրինապահ մարմիններում առկա աղբյուրի, տուժածներին ուղարկել են 4-րդ քաղաքային հիվանդանոց, նրանց թիվը տատանվում է` 5-8: Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտին մասնակցել է 14 մարդ:
Ըստ այլ` ոչ պաշտոնական աղբյուրների, տուժածների թիվը գերազանցում է 10-ը:
ԶԼՄ-ներում անգամ շրջանառվում են տուժածների անունները. Սերգեյ Ռազգոյան, Անատոլի Ռազգոյան. Ամիր Ռազգոյան, Հալետ Ռազգոյան, Հասան Սուլեյմանով:
Ոստիկանությունում շուկայում տեղի ունեցած հրաձգության արդյոնքում տուժածների թիվը չափազանցեցված են համարում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ՆԳՆ Ստավրոպոլի շրջանի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ վիրավոր: «Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբ: Կրակողների անձը պարզվում է»,-հավելել է նա:
Կասկածի տակ են «Սպիտակ արջերը»: Ըստ տուժածներից մեկի պատմածի, չարագործները հրաձգության ժամանակ բղավել են «Մենք սպիտակ արջրն ենք և այստեղ ամեն ինչ կարգի կբերենք»:
«Յուժնի» շուկայում վերջին արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 27-ին: Այն ժամանակ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր ձերբակալել չարագործին: