AM
23 August 2012 - 07:25 AMT

Իտալիայի ափերի մոտ բրոնզե առյուծ է հայտնաբերվել

Իտալական Կալաբրիա շրջանի ափերի մոտ ծովում հայտնաբերվել է ոսկեջրած բրոնզե առյուծ և այլ քանդակներ, հաղորդում է ANSA-ն: Առայժմ հաջողվել է ջրից հանել միայն առյուծը, սակայն գտածոն հայտնաբերողները պնդում են, որ հատակում գտել են նաև այլ արձաններ և առարկաներ, հաղորդում է Lenta.ru-ն:

Գտածոն հայտնաբերել են երեք սուզորդներ, ում ենթադրությամբ այդ վայրում նավաբեկության է տեղի ունեցել, ինչի արդյունքում արձանները հայտնվել են ծովում: Ինչպես նշում է The Art Newspaper-ը, ամենայն հավանականությամբ, դա հունական կամ փյունիկյան նավ է եղել: