AM
23 August 2012 - 07:33 AMT

Լոնդոնում փողոցային նկարիչները ակցիա են անցկացրել` նվիրված Գուստավ Կլիմտի 150-ամյակին

Վիեննայի զբոսաշրջային խորհուրդը և Lazarides Gallery ցուցասրահը ակցիա են անցկացրել` Klimt Illustrated նախագծի շրջանակներում, որը նվիրված է ավստրիացի սիմվոլիստ Գուստավ Կլիմտի 150-ամյակին: Ինչպես հաղորդում է ArtInfo-ն, օգոստոսի 21-ին Լոնդոնի Grosvenor այգում տեղի ունեցող ակցիային մասնակցել է 9 փողոցային նկարիչ, ովքեր Կլիմտի արվեստի մոտիվներով աշխատանքներ են ստեղծել:

Նկարիչները ստեղծագործել են քառակուսի տախտակների վրա, որոնք օգոստոսի 24-ին ներկայացվելու են Lazarides Gallery ցուցասրահում:

Կլիմտի 150-ամյակին նվիրված ակցիաների շրջանակներում բազմաթիվ թանգարաններ, նախ և առաջ ավստրիականները, հատուկ ցուցահանդեսներ են իրականցնում: