Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին: Դեսպանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները` մեծ ուշադրություն հատկացնելով տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանն ԱՊՀ շրջանակներում: