Իռլանդական U2 ռոք խմբի նոր ալբոմը լույս կտեսնի 2013-ին: Այդ մասին հաղորդում է «Այրիշ իքզեմիներ» հրատարակությունը:
Խմբի առաջնորդ Բոնոյի ընկերներից մեկը` իռլանդացի երաժիշտ Գավին Ֆրայդեյը հայտարարել է, որ «երգերի նոր հնչողությունը կզամացնի երկրպագուներին»: «Ինձ բախտ է վիճակվել լսել մի քանի երգ: Դրանց ստեղծմանը մասնացել է Danger Mouse-ը, այնպես որ դրանք ուղղակի հիանալի են»,- ասել է երաժիշտը:
Բոնոն այս տարի հայտարարել է, որ գալիք ալբոմը կդառնա ամենաբացառիկ ստեղծագործություններից մեկը:
Ինչպես սպասվում է, որ նոր ալբոմի մեջ կմտնեն այնպիսի երգեր, ինչպիսիք են Return of the stingray guitar-ը և Glastonbury-ը, որոնք արդեն սիրվել են երկրպագուների կողմից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: