AM
23 August 2012 - 14:06 AMT

Սեպտեմբերի 13-ից Երևանում 3D տարբերակով կցուցադրվի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը

Նախնական տվյալներով սեպտեմբերի 13-ից «Մոսկվա» կինոթատրոնում 3D տարբերակով կցուցադրվի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արժանացած մուլտֆիլմը էկրան է բարձրացել 2003 թվականին: «Նեմոյին որոնելիս 3D»-ի համաշխարհային պրեմիերան ծրագրված է սեպտեմբերի 12-ին:

Նույն օրվանից հայ հանդիսատեսը մեծ էկրաններին կկարողանա դիտել նաև «Չարի կացարանը. Վրեժ» ֆիլմը: Ռեժիսոր Փոլ Անդերսոնի նկարահանած կինոնկարը «Չարի կացարանը» ֆիլմի հինգերորդ մասն է, որի գլխավոր հերոսուհին կրկին Միլա Յովովիչն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 12-ին Թայվանում: