AM
10 March 2003 - 18:01 AMT

ԷՍՏՈՆԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Մարտի 13-ին Երեւան կժամանի Էստոնիայի փրկության խորհրդի նախագահ Մատի Ռաիդման: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Baltic News Service»-ը, այցի նպատակը Հայաստանին միջազգային քաղպաշտպանության համակարգին նախապատրաստելու աջակցությունն է: Բացի այդ, այցի ընթացքում կդրվի Հայաստանում քաղպաշտպանության համակարգի կազմավորմանն աջակցելուն ուղղված Շվեդական-էստոնական-հայկական համատեղ նախագծի սկիզբը: Մատի Ռաիդմայի հետ միաժամանակ Հայաստան կժամանեն Շվեդիայի քաղպաշտպանության ծառայությունների ներկայացուցիչները: