AM
24 August 2012 - 08:43 AMT

Օգոստոսի 25-ին կկայանա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արվեստի ընտանիք» խաղ-մրցաշարի եզրափակիչ փուլը

Օգոստոսի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակչին կմասնակցեն նախորդ 7 փուլերի հաղթող ընտանիքները:

Յոթ փուլ, յոթ հաղթող ընտանիք, թեժ պայքար գլխավոր մրցանակի` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտի համար: Իսկ դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ամբողջ ընտանիքը անվճար կկարողանա այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մշտական և ժամանակավոր բոլոր ցուցադրությունները, կստանա զեղչեր Թանգարանի խանութի տեսականու, դասական և ջազ համերգաշարերի համար, կունենա մի շարք առավելություններ:

«Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 25-ին ժամը 15:00-ին, Կենտրոնի Խանջյան սրահում: Խաղին կհաջորդի մրցանակաբաշխություն և հյուրասիրություն: