Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մասնակցել է հանդիսավոր միջոցառումների` նվիրված Ուկրաինայի Անկախության օրվան, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձում Վիլեն Շատվորյանը նշել է, որ Ուկրաինայի հայկական սփյուռքը դարերով բարի համբավ է ունեցել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայի Հայերի միության անունից շնորհավորում եմ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ: Թող մեզանից յուրաքանչյուրը, ձգտելով ապրել ազատ և ժողովրդավարական պետությունում, իր երազանքները վերածի կոնկրետ գործերի»:
Այսօր ուկրաինական պետությունը դարձավ 21 տարեկան: Մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական համերգներ և մրցումներ: