Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը մեկնարկում է իր նոր համերգաշրջանը: Առաջին համերգը տեղի կունենա օգոստոսի 27-ին` ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում և նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգը տեղի կունենա Արցախի Պետական Երգչախմբի մասնակցությամբ: Համերգին ելույթ կունենան նաև մենակատարներ` Մերի Մովսիսյանը (սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո) և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն):
Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Արմեն Տիգրանյանի, Հեկտոր Բեռլիոզի, Սերգեյ Ռախմանինովի, Ջակոմո Պուչինիի, Մորիս Ռավելի, Գեորգ Ֆրիդերիկ Հենդել, Էնիո Մորիկոնեի, Մարինե Ալեսի և Ջոն Վիլյամսի ստեղծագործությունները: