Օգոստոսի վերջին «Ալպինա Բիզնես Բուքս» հրատարակչությունում լույս կտեսնի Ջուլիան Ասանժի «Չհեղինակազորված ինքնակենսագրություն» գիրքը: WikiLeaks-ի հիմնադրի կենսագրական գիրքը հրատարակվում է նրա կամքին հակառակ: Վերջին պահին Ասանժը խզել է պայմանագիրը Canongate հրատարակչության հետ, քանի որ համարել է, թե աշխատությունը չափազանց անձնական և անկեղծ է: Գիրքը կհրատարակվի ռուսերենով, հաղորդում է Esquire.ru-ն:






