AM
25 August 2012 - 09:11 AMT

Յանուկովիչ. Ուկրաինան ավելի շատ հեռանկարներ ունի` որպես հակամարտությունների կարգավորմանն միջնորդ ակտիվորեն հանդես գալու համար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված տոնախմբության ժամանակ հայտարարել է, որ երկիրը պետք է առավելագույն ջանքեր ներդնի, որպեսզի մոլորակի վրա խաղաղություն տիրի` հաշվի առնելով տեղական զինված հակամարտությունների ավելացման թիվը, ազդեցության տարբեր կենտրոնների հարաբերություններում լարվածության ավելացումը, միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության նվազումը:

«Ուկրաինան որպես միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից, պետք է առավելագույն ջանքեր ներդնի խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտություն չթույլատրելու համար»,-ասել է Յանուկովիչը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան ավելի շատ հեռանկարներ ունի` որպես հակամարտությունների կարգավորմանն միջնորդ ակտիվորեն հանդես գալու համար:

Յանուկովիչի խոսքով, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում, ակտուալ է դառնում մեծ Եվրոպայի տարածքի միասնական և անքակտելի տարածության անվտանգության հարցը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: