AM
27 Օգոստոս 2012 - 11:50 AMT

«Ռեգիոնների կուսակցության» և ԲՀԿ երիտասարդական թևերը Ծաղկաձորում կստորագրեն համագործակցության համաձայնագիր

«Երիտասարդ ռեգիոններ» համաուկրաինական երիտասարդական կազմակերպությունը («Ռեգիոնների կուսակցության» երիտասարդական թև) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևն այսօր Ծաղկաձորում կստորագրեն համագործակցության մասին համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ Երիտասարդության միության նախագահ Վահե Էնֆիաջյանը «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ:

Էնֆիաջյանի խոսքով, այդ նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Երիտասարդ ռեգիոններ» կազմակերպության նախագահ Անդրեյ Պինչուկը: Նա նաև նշել է, որ Պինչուկը կմասնակցի այսօր ավարտվող «Երիտասարդ Եվրասիա» երիտասարդական համաժողովի աշխատանքին:

Ապրիլի 22-27-ը Ծաղկաձոր քաղաքում ընթանում է «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագաուզիայից: Համաժողովը տեղի է ունեցել ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: