Թուրքիայում լուրեր են տարածվել այն մասին, որ երկիրը կարող է հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը հայտարարել է, որ երկիրը կարող է օգտվել մրցույթին մասնակցելուց հրաժարվելու իր իրավունքից; Ըստ նրա, մրցույթի արդյունքները «նախապես կանխորոշված են»: Ավելին, նա ընդգծել է, որ մի շարք երկրներ պարզապես ընտրում են հաղթողին, իսկ մարդիկ «միամտաբար քվեարկում են»:
Իբրահիմ Շահինը հայտարարել է, որ ծրագրում էին չմասնակցել Ադրբեջանում կայանալիք մրցույթին, սակայն որոշեցին, որ հրաժարվելը բացասաբար կընդունվեր Ադրբեջանում և ամոթալի կլիներ, հենց այդ պատճառով էլ որոշեցին մասնակցել:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երգի միջազգային մրցույթին մասնակցելը այժմ քննարկվելու է արվեստի և մշակույթի հայտնի գործիչների հետ:
Այդ կերպ TRT-ն փորձում է խուսափել մրցույթին երկրի` մասնակցելու վերաբերյալ բացասական լուրերից: