AM
27 August 2012 - 17:42 AMT

Պարզվել է, որ Շեքսպիրի սոնետների «թխադեմ տիկինը» մարմնավաճառ Սև Լյուսին է

Բրիտանացի գրականագետները բացահայտել են Ուիլյամ Շեքսպիրի սոնետների «թխադեմ տիկնոջ» առեղծվածը: Նրանք հայտնաբերել են, որ Շեքսպիրի սոնետներում հիշատակվող «թխադեմ տիկինը» Սև Լյուսին էր` մարմնավաճառ, ով ապրում էր լոնդոնյան Կլերկենուել շրջանում: Այս մասին այսօր հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գրականագետները հայտնաբերել են տվյալներ, որոնք թույլ են տալիս հստակորեն նշել այն անձին, որը հիշատակվում է 152 սոնետներից 127-ում:

Լյուսին հայտնի էր լոնդոնյան տարբեր շրջաններում: «Հաշվի առնելով նրա գրավչությունն ու ձգողականությունը, զարմանալի ոչինչ չկա, որ նա կարողացել է տպավորություն գործել Շեքսպիրի վրա»,- հայտարարել է գրականագետներից մեկը: