Այսօր ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը հանդիպել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դիտորդը ծանոթացել է Հայաստանում նախագահի ընտրության առաջին փուլի վերաբերյալ Սահմանադրական դատարանում գործի քննության նախապատրաստման ընթացքին: Պ.Այքերը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկու իրավաբան անդամներ դեռեւս կմնան Հայաստանում` գործի քննության ընթացքին մասնակցելու համար: