AM
10 March 2003 - 14:30 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ի ՄՈՏ

Նստացույցին մասնակցող Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները վրաններ են խփել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, մարտի 9-ին կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ հնչած «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանի խոսքերով, ակցիան ԿԸՀ-ի մոտ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չբավարարվեն ընդդիմության պահանջները Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ: