Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը: Այսպիսով, մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից Հայաստանի Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվերակության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Նշված հակասությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով էլ խմբակցությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:






