AM
30 Օգոստոս 2012 - 09:05 AMT

ՍԾՏՀ երկրները միասին կպայքարեն իրենց տարածքներ վտանգավոր բեռների ներթափանցման դեմ

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ին որոշում է ընդունել «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, տվյալ փաստաթուղթը թույլ կտա համաձայնեցնել ՍԾՏՀ երկրների տարածքներ վարակված կամ վտանգավոր բեռների ներթափանցման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել վտանգավոր հիվանդությունների թափանցման դեմ: