Պաշտոնական Բուդապեշտն անընդունելի է համարում և դատապարտում հայ սպային սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը: Այդ մասին Բուդապեշտւում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Ժոլտ Նեմետը: Նրա խոսքով, դա հակասում է Բաքվի խոստումներին այն մասին, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել Ադրբեջանում:
Օգոստոսի 15-ին արդարադատության նախարարի տեղակալին ուղղված նամակում հունգարացի գործընկերներին երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ բանտարկությունը կարող է փոխարինվել միայն ազատազրկման այլ ժամկետով, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը հնարավոր է միայն առնվազն 25 տարվա բանտարկությունից հետո:
Հունգարական կողմն Ադրբեջանին հանձնել է նոտա, որում նշվում է, որ Բաքուն չի կատարել իր խոստումները Սաֆարովին հանձնելու պայմանների հետևելու մասին, հաղորդում է Հունգարիայի կառավարության կայքը:
Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: