Վաղը` սեպտեմբերի 4-ին Աբրահամյան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Մաշտոց 1650» խորագրով նախագիծը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց երգիչ Վահան Արծրունին: Նրա խոսքով, արվեստների խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը «Մաշտոցն ու իր աշակերտները» աշխատանքներով՝ ներկայացնելով երեք պաննո. 1 տրիպտիխ և 2 առանձին աշխատանքներ: ՏրիպտիխըՄատենդարանի նոր մասնաշենքի դահլիճում գտնվող համանուն գործի ավելի փոքր տարբերակն է:
Բացմանը ներկա կգտնվի նաև Վահան Արծրունին, ով կներկայանա «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարականների շարքի մեկնաբանությամբ`երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ, Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմի ուղեկցությամբ:
Վահան Արծրունին գտնում է, որ Մաշտոցը զուտ պատմական կերպար չէ, ում պատկանում է հայ գրերի գյուտը, այլ նա կենդանի գործոն է մեր մշակույթում: Նա բազմաթիվ գրքեր է գրել, սակայն պահպանվել է շատ քիչ բան:






