«Հայաստանում պնդում են, որ Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել` Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտքի մասը գնելու դիմաց, որն արժե 2-3 մլրդ եվրո: Սակայն դա ճիշտ չէ, ավելի ճիշտ, այնքան էլ ճիշտ չէ: Իրականում, Խոսքը թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի մասին է, որը ուղղակիորեն կապված է Հունգարիայի կողմից 15 մլրդ եվրո արժողությամբ վարկի ստացման հետ»,-գրում է ադրբեջանական haqqin.az կայքը:
Ներկայումս Հունգարիան պատրաստվում է Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ կարճաժամկետ պարտք` 3 մլրդ դոլար արժողությամբ պետական պարտատոմսերի հիման վրա, որի տեղափոխմամբ զբաղվելու է թուրքական բրոքերական կազմակերպությունը: Այս մասին 2012թ օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել Reuters-ը:
Իր հերթին «Նեպսաբադշաղ» պարբերականը գրում էր, որ օգոստոսի 4-ին պետական պարտքի կառավարման հունգարական կենտրոնը հաղորդել է, որ պետական պարտատոմսերի բացթողում չի լինի, քանի դեռ Հունգարիան որոշում չի կայացրել պարտք վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից:
«Պարտատոմսերի իրացման խնդիրը անմիջականորեն կապված է Հունգարիայի կողմից ԱՄՀ-ից խնդրվող վարկի ստացման հետ:
Հունգարիայի կողմից ԱՄՀ-ի 15 մլրդ եվրո արժողությամբ վարկի ստացման վերաբերյալ բանակցությունները դժվար են առաջ գնում: Արևմուտքում, կարծես թե որոշել են, որ գումարը պետք է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին` 2014-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար: Ներկայումս Հունգարիայի ֆինանսական կայունությունը վտանգի տակ է: 2012թ գնաճի ամենաբարձր մակարդակը ԵՄ երմրների թվում, գրանցվել է այս երկրում` 5,7 տոկոս:»
Եթե Հունգարիան կարողանա ստանալ ԱՄՀ վարկը, ապա կկարողանա հանգիստ որոշել` վերադարձնել ադրբեջանա-թուրքական վարկը, թե ոչ:
Բացի բարոյական բավարարվածությունից, այս գործորքը կարող է Ադրբեջանին բերել նաև նյութական շահաբաժին: Հունգարիան Հունաստան չէ, ճգնաժամն էլ աստիճանաբար նահանջում է, իսկ հունգարական պարտքի մի մասը գնելու փաստը ողջ հունգարական պարտքն ավելի լիկվիդային կդարձնի»,-գրում է haqqin.az:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից:
Ի պատասխան այս քայլին, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: