Սեպտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի թանգարանի ամառային ցուցասրահում կբացվի «Մերկ կյանք» ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորումը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, քաղաքական արվեստի այս ցուցահանդեսը ստեղծվել է հետընտրական շրջանում առաջացած իրադրության մտահոգությամբ: Ըստ կազմակերպիչների, հասարակության մեջ ուժեղացել են հուսալքման և անելանելության զգացողությունները, որի հետևանքով նկատվում է ինքնասպանությունների ու սպանությունների բացահայտ աճ: Ավելացել է նաև երկիրը լքող քաղաքացիների թիվը, ինչը հարցականի տակ է դնում պետության և հասարակության գոյությունը: «Արտ լաբարատորիան» փորձել է իմաստավորել այս իրադրությունը «Մերկ կյանք»-ի միջոցով:






