Հայաստանի կառավարությունը հաստատել է Փախստականների եւ միգրացիայի գործերով վարչությունը որպես քաղաքական ապաստան տրամադրելու հարցերով լիազոր մարմին: Ինչպես այսօր տեղեկացրել է լրագրողներին այդ վարչության պետ Գագիկ Եգանյանը, քաղաքական ապաստան տրամադրելու հարցն այսօր շատ արդիական է` հաշվի առնելով Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով` ներկայումս Իրաքում բնակվում են բավականին քանակությամբ հայեր, որոնց կյանքը, պատերազմական գործողություններ ծավալելու դեպքում, կարող է վտանգվել: