Վերջին օրերին կատարվող ողբերգական իրադարձությունների ֆոնին հայկական համայնքը շարունակում է ինքնակազմակերպվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով Հալեպից իրեն հասած վերջին լուրերը:
«Հայ մարմնամարզական միության գրասենյակում (ՍԴՀԿ) բացվել է հայկական «շտապ օգնություն»: Հայ երեք ավանդական կուսակցություններն այնտեղ են տեղակայել իրենց ներկայացուցիչներին, որոնք էլ ստեղծել են արագ արձագանքման խումբ», – ասաց Ադամյանը, հավելելով, որ այդ խմբի խնդիրն է տեղեկություններ հավաքել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հազարավոր հայերի մասին, ուղարկել կարիքավորներին սնունդ և հագուստ և «անընդհատ տեղեկանալ իրադարձությունների մասին»: