Սեպտեմբերի 7-ին Նիցցայում տեղի կունենա բողոքի ակցիա հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Լազուրե ափի հայ համայնքի խորհրդից:
Ակցիան կսկսվի Հայաստան զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ: Միջոցառման մասնակիցները կհարգեն Գուրգեն Մարգարյանի հիշատակը և իրենց բողոքը կհայտնեն Ադրբեջանում դաժան սպանությունը գովերգելու դեմ, որը խրախուսելով ռասսայական ատելություն, մարդկությանը նետում է 97 տարի ետ` Հայոց ցեղասպանության սարսափելի ժամանակներ:
Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: