Սաֆարովի էքստրադիացիայի և ներման հետ կապված միջազգային արձագանքը ադեկվատ չէր:
Նման կարծքի այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Բանախոսը կարծում է, որ բոլոր արձագանքներն ու գնատահականները լղոզված էին. «Կային մի քանի արձագանքներ, որոնք մոտ էին ադեկվատ լինելուն, սակայն չկար մեկը որը ամբողջությամբ արձանագրեր խնդիրը» :
Ըստ Մանոյանի` այստեղ խնդիրը ոչ միայն մարդասպանին էքստրադիցիայի ենթարկելու և ներում շնորհելու մեջ է, այլև նրա, որ միջազգային հանրությունը չի արձանագրում, որ մարդասպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա և, որ այդ արարաքը հերոսացվում է Ադրբեջանի կողմից. «Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններից, որոնք կապ ունեն Արցախի հետ, պահանջի հստակ գնահատկան» :
Մանոյանը նշեց նաև, որ ինքը մտահոգված է երեկ ԱԺ-ում Էդվարդ Նալբանդյանի ելույթից. «Վախենում եմ, որ արդեն իսկ եղած միջազագային արձագանքով գոհանան Հայաստանի իշխանությունները և դադարեցնեն այն մեծ բողոի ալիքը, որը բարձրացել է ողջ միջազգային հանրության մոտ և իրենք արդեն խոչընդոտեն այդ գործընթացներին» :






