AM
6 September 2012 - 10:22 AMT

Մոսկվայում հրատարկվել է Կիմ Բակշիի գիրքը Արցախի պատմական և մշակութային արժեքների մասին

Մոսկվայում հրատարակվել է «Ռուս-հայկական բարեկամության գրադարան» շարքի երկրորդ թողարկումը` անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր արժեքները» գիրքը: Գիրքը նվիրված է Արցախի պատմական և մշակութային արժեքներին, հաղորդում են գրադարանի ներկայացուցչությունից:

Ընթերցողի առաջ բացահայտվում են հայկական եկեղեցիները, ամրոցները և դղյակները, գյուղերը և խաչքարերը` բազմաթիվ դարեր իր հայրենի հողում Արցախի ժողովրդի գտվելու անհամար հետքերը:

Հեղինակը գրում է Արցախում ստեղծված զարդերով փայլող հին ձեռագրերի և նրա մասին, ինչ դարերով պահպանվել է այս հողում, որտեղ օտարերկրացիների դաժան ձեռքերը ղարաբաղցիների արիության շնորհիվ ստիպված են եղել թուլացնել մահացու օղակը հայ ժողովրդի կոկորդին, և նա կարողացել է ազատ շունչ քաշել: Գիրքը լույս է տեսել «Կնիժնի միր» հրատարակչությունում «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության և Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի հովանու ներքո: